Մատչելիության հղումներ

«Եռաբլուրում» բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհվածների մի քանի տասնյակ ծնողների


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Առավոտյան ոստիկանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներին, տեղափոխել ոստիկանական բաժիններ, ապա մի քանի ժամ անց բաց թողել։

Ծնողներն «Ազատությանը» փոխանցեցից, որ գիշերվանից էին «Եռաբլուրում» որպեսզի արգելեն վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը պանթեոն։

Նախքան վարչապետի ժամանումը ոստիկանները փորձել են բացել ճանապարհը և բերման են ենթարկել փողոցը փակած մայրերին։ Նրանք «Ազատությանը» պատմեցին, որ ոստիկաններն իրենց քաշքշելով են բերման ենթարկել։ Ոստիկանության բաժիններից ծնողները կրկին վերադարձել են «Եռաբլուր»։

Հայաստանն այսօր նշում է Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Կառավարությունը Ադրբեջանի ներխուժման հետևանքով սահմանին տեղի ունեցած վերջին բախումներից հետո չեղարկել է տոնական միջոցառումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ այսօր առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

XS
SM
MD
LG