Սեպտեմբերի 20-ին որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան, ասված է ռազմական գերատեսչության խոսնակի գրառման մեջ:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն: