Մատչելիության հղումներ

Լավրով. «Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների որոշումը բացառապես վերապահվում է Դոնբասի բնակիչներին»


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Ռուսաստանին միանալու հարցով Դոնբասում հանրաքվեներ անցկացնելու իրավունքը բացառապես վերապահված է այդ շրջանում բնակվող մարդկանց:

«Այս հատուկ ռազմական օպերացիայի ամենաառաջին օրերին մենք ընդգծել ենք, որ այդ տարածքներում ապրող մարդիկ պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը: Այս ամբողջ իրավիճակը հաստատում է, որ նրանք հենց դա են ուզում»,- ասել է Լավրովը Ռուսաստանի պետական հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում:

Պաշտոնական Մոսկվան նկատել է տալիս, թե որևէ կերպ չի միջամտում գործընթացին և չի ուղղորդում Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջաններում «հանրաքվեներ» անցկացնելու նախաձեռնությունը:

Այդ «հանրաքվեները» նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 23-ից 27-ը: Կիևը և արևմտյան երկրները հայտնել են, որ երբևէ չեն ճանաչի այդ «հանրաքվեների» արդյունքը:

XS
SM
MD
LG