Մատչելիության հղումներ

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները քննարկել են ՌԴ-ին միանալու հանրաքվեների հնարավորությունը


Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հեռախոսով զրուցել է իր պաշտոնակից՝ Լուգանսկի ինքնահռչակ կազմավորման ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ: Երկու անջատական լիդերները քննարկել են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ կազմակերպելու հնարավորությունը:

«Մենք կստանանք Հանրային պալատների դիմումները, այս հանրաքվեները կլինեն մեր ժողովրդի կամարտահայտությունը, պետք է մեր ադմինիստրացիաները և խորհրդարանական ատյանները սկսեն աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է Պուշիլինը Պասեչնիկին:

Ռուսաստանն այս տարվա փետրվարին 24-ին է զորք մտցրել Ուկրաինա, մինչ այդ ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները որպես «ժողովրդական հանրապետություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG