ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հանդիպումը հետաձգվել է հաջորդ շաբաթ` չորեքշաբթի, այն պետք է կայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հայտնում է Politico-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից ստացված տեղեկատվությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումը նախատեսված է կիրակի օրը Լոնդոնում, որտեղ հաջորդ օրը Բայդենը մասնակցելու է Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությանը։
Հանդիպման հետաձգման պատճառները չեն նշվում։
Միաժամանակ, ըստ լրատվամիջոցի, Թրասը դեռ նախատեսում է այսօր Լոնդոնում հանդիպել Իռլանդիայի վարչապետ և Կանադայի վարչապետերին և Լեհաստանի նախագահին: