Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողվում իր ելույթում ասել է, որ Կովկասի կայունությունը չափազանց կարևոր է Իրանի համար, իսկ սահմանների փոփոխությունը՝ անթույլատրելի։
«ՆԱՏՕ-ի քաղաքականությունը ցանկացած ձևով տանելը սպառնալիքներ է ստեղծում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը ծայրահեղ կարևոր նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար», - հայտարարել է նա։
«Մենք միշտ ընդգծել ենք ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և ճանաչված սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիությունը։ Երկու կողմերը պետք է իրենց տարաձայնությունները կարգավորեն խաղաղ ճանապարհով, երկխոսության ճանապարհով և համապատասխան միջազգային իրավունքին»,- ասել է Իրանի նախագահը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական վերջին բախումներին։