Սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանի մի քանի հատվածներում մարտեր են սկսվել ծանր զինտեխնիկայի օգտագործմամբ։
Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ասելով՝ տաջիկական կողմն օգտագործում է ծանր զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ավիացիա։
Տաջիկստանի սահմանապահ զորքերը իրենց հերթին հայտնում են, թե ղրղըզական կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից հրետակոծվում են Տաջիկստանի սահմանամերձ բնակավայրերը։
Առճակատման համար կողմերը մեղադրում են միմյանց։ Տաջիկստանն ու Ղրղըզստանը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ են։