Մատչելիության հղումներ

Մեզ համար անընդունելի են բոլոր փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան


«Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում», - Ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից: Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք», - նշել է Արցախի նախագահը:

Հարությունյանն ընդգծել է, որ «հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»:

Ժամեր անց Արցախի նախագահը երկրորդ գրառումն արեց Ֆեյսբուքում. - «Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ»:

Հարությունյանն ընդգծում է, որ, Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը»։

«Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ», - ընդծում է Արայիկ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG