Մատչելիության հղումներ

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Փաշինյանը չի մեկնի Սամարղանդ` ՇՀԿ գագաթնաժողովին


Ստեղծված իրավիճակով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղը ուզբեկական Սամարղանդ քաղաքում մեկնարկող «Շանհայական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին, «Ազատությանը» փոխանցեցին կառավարությունից:

Այսօր ավելի վաղ Ուզբեկստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Փաշինյանն ու Ալիևը իրենց այցերը չեն չեղարկել։

Սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում անցկացվելու է «Շանհայական համագործակցության կազմակերպության» հերթական գագաթնաժողովը, դրան մասնակցելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեպ Թայիփ Էրդողանը, նախատեսվում է, որ նրանք քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված բախումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG