«Հայաստանը դիմել է Ռուսաստանին ռազմական դաշնագրի որոշ դրույթների կատարման խնդրանքով, քանի որ մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է», - Reuters գործակալության հետ զրույցում այսօր նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննսյանը։
Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանի հետ բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։
«Այդ ռիսկը հստակորեն առկա է», -հայտարարել է Հովհաննիսյանը։
Ընդգծելով, որ այս պահին հայտնի է մոտ 50 զոհված հայ զինծառայողների մասին, Հայաստանի փոխարտգործնախարարը չի բացառել, որ այդ թիվը «կարող է զգալիորեն աճել»։