Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ցավակցել է Ադրբեջանին գիշերվանից ընթացող մարտերի հետևանքով զոհերի կապակցությամբ:
«Հայաստանը պետք է լիովին հրաժարվի տարիներ շարունակ ունեցած սադրիչ և ագրեսիվ դիրքորոշումից և որպես հնարավորություն ընդունի իրեն մեկնած խաղաղության ձեռքը», - ասված է հաղորդագրության մեջ:
Բաքվին ցավակցել է նաև Թուրքիայի արտգործնախարարը:
Պաշտոնական Անկարան վերստին շեշտել է՝ «Թուրքիան մշտապես եղբայրական երկրի կողքին է»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներով՝ կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 50 ադրբեջանցի զինծառայող: