Մատչելիության հղումներ

Մոսկվայից հաղորդում են հրադադարի մասին, կողմերը դեռ չեն հաստատում


ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար, ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար, ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ Ռուս պաշտոնյան ասել է, թե դա հնարավոր է դարձել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից և ՌԴ արտգործնախարարության աշխատանքներից հետո։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ իրավիճակը համեմատաբար հանգիստ, խաղաղ հունի մեջ է, «առջևում կլինի մեծ աշխատանք», քանի որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, փոխացում է РИА "Новости" լրատվական գործակալությունը։ Թե ինչ աշխատանքների մասին է խոսքը, ռուսաստանցի սենատորը չի մանրամասնել։

Պաշտոնական Երևանն ու Բաքուն առայժմ չեն հաստատել հրադադարի մասին տեղեկությունները։ Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարեց, թե մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, «բայց մեկ-երկու ուղղություներով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են»։

.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG