Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի փրկարարները բերվել են բարձր պատրաստականության, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարը:
«Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար», - Ֆեյսբուքում գրել է Արմեն Փամբուխչյանը: