Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կալանավորվել են հայտնի փաստաբան Էլչին Սադիգովը և լրագրող Ավազ Զեյնալլըն


Փաստաբան Էլչին Սադիգովը, արխիվ
Փաստաբան Էլչին Սադիգովը, արխիվ

Ադրբեջանում չորս ամսով կալանավորվել են հայտնի փաստաբան Էլչին Սադիգովը և լրագրող Ավազ Զեյնալլըն։ «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ դատախազությունը լրագրողին մեղադրում է Baku Steel Company մեղատաղագործական ընկերության ղեկավար Ռասիմ Մամեդովից «խոշոր չափի կաշառք ստանալու» համար։ Մամեդովի շահերը պաշտպանող փաստաբան Էլչին Սադիգովն էլ մեղադրվում է «կաշառքը ստանալուն մասնակցելու համար»։

Սադիգովը եւ Զեյնալլըն չեն ընդունում մեղադրանքը, հայտարարում են, որ քրեական գործը շինծու է։ Սադիգովը իր ձերբակալությունը կապում է ակտիվիստների, քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու հետ։ Զեյնալլին էլ պնդում է, որ իրեն պատժում են իր քննադատական ելույթների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG