Մատչելիության հղումներ

Չեխիայում մեկնարկել է նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի դեմ դատավարությունը


Պրահայում մեկնարկել է Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի դեմ դատավարությունը։ Նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների՝ Եվրամիության սուբսիդիաներից 2 միլիոն եվրո յուրացնելու համար։

Մեղադրող կողմը պնդում է, որ Բաբիշը ապօրինի օգտագործել է սուբսիդիաները Պրահայի արվարձաններից մեկում սեփական կոնֆերանս-կենտրոնի և հյուրանոցի կառուցման համար։

Չեխիայի նախկին առաջնորդը հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքականացված։

Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում Բաբիշին բանտային պատիժ է սպառնում, թեև դատախազությունը պահանջում է պայմանական ազատազրկում և տուգանք։ Ակնկալվում է, որ դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերին։

68-ամյա Անդրեյ Բաբիշը միլիարդատեր է և խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ANO-ի առաջնորդը։ 2014-2017 թվականներին նա Չեխիայի ֆինանսների նախարարն էր, 2017-2021 թվականներին էլ՝ վարչապետը։ Անցած տարի նրա գլխավորած կուսակցությունը թեև ընտրությունների արդյունքներով առաջին տեղն է գրավել, սակայն չի կարողացել կոալիցիա կազմել և հայտնվել է ընդդիմության շարքերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG