Մատչելիության հղումներ

ISW. «Վերջին օրերին ուկրաինական բանակը շուրջ 2500 քառակուսի կիլոմետր տարածք է վերագրավել»


«Սեպտեմբերի 9-ի դրությամբ Խարկովի մարզում իրականացված հակահարձակման ընթացքում ուկրաինական բանակին հաջողվել է շուրջ 2500 քառակուսի կիոլմետր տարածք վերագրավել», - պնդում են Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները։

Ամերիկացի մասնագետների պնդմամբ` ուկրաինական զորքերին հաջողվել է հասնել Կուպյանսկ քաղաքի մերձակայքին։

Փետրվարից ի վեր Կուպյասնկը Խարկովի մարզի ռուսական վարչակազմի նստավայրն էր հանդիսանում։ Բացի այդ, ըստ վաշինգտոնյան ինստիտուտի փորձագետների, ուկրաինական բանակը շարունակում է հարձակումը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Իզյում քաղաքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով շրջապատել այնտեղ տեղակայված ռուսական ստորաբաժանումները։

«Ուկրաինական ուժերը կկարողանան կազմալուծել Իզյումի պաշտպանությունը, եթե հաջողվի վերահսկողություն սահմանել քաղաքից դեպի հյուսիս և հարավ տանող ճանապարհների նկատմամբ», - նշված է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի ամենօրյա ամփոփագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG