Մատչելիության հղումներ

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կփոխի իր դիրքորոշումը F-16 կործանիչների հարցի վերաբերյալ


Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կփոխի իր դիրքորոշումը Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու և արդեն ձեռք բերած ինքնաթիռներն արդիականացնելու վերաբերյալ։ Այդ երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հակառակ դեպքում թուրքական կողմը ստիպված կլինի դիտարկել «այլ տարբերակներ»։

«Ռազմական ինքնաթիռներ, ի թվիս այլոց, արտադրում և վաճառում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը։ Ձեռքբերումը հնարավոր է բոլոր տեղերից։ Մենք արդեն ազդակներ ենք ստանում», - ասել է թուրք առաջնորդը։

Էրդողանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովին F-16-ի գործարքը քննարկել է Սպիտակ տան ղեկավարի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ջո Բայդենը խոստացել է, որ այդ հարցի առնչությամբ կանի իրենից կախված ամեն ինչ։

«Միևնույն ժամանակ Բայդենն ակնարկել է, որ հանրապետականները չեն կիսում իր դիրքորոշումը», - ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ այդ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավարը հարցը քննարկել է հանրապետականների հետ։ Նրանց դիրքորոշումն, ըստ Էրդողանի, դրական է եղել։

XS
SM
MD
LG