Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են համագործակցության հեռանկարները


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է գործարար Ռուբեն Վարդանյանին։

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները։

Ռուբեն Վարդանյանն անցած շաբաթավերջին հայտարարեց, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:

Հարությունյանն այսօր ողջունել է Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG