Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կքննարկի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Ռուսաստանը շարունակում է իր համակողմանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը»,- նշել է Ուշակովը։Կողմերը կքննարկեն նաև հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, հավելել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական յոթերորդ համաժողովի լիագումար նստաշրջանին:
Մասնակցելու են Ռուսաստանի, Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները: