Մատչելիության հղումներ

Միրզոյանն այսօր մեկնում է Մոսկվա, կհանդիպի Լավրովի հետ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր, Ռուսասատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց էին ունեցել սեպտեմբերի 2-ին։ Կողմերը քննարկել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները, անդրադարձել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Լավրովն ու Միրզոյանը պայմանավորվել էին առաջիկայում շարունակել շփումները։

Լավրով-Միրզոյան վերջին հանդիպումը Երևանում էր հունիսի 9-ին։ Ռուսաստանի արտգործնախարարը Երևան էր ժամանել Անկարայից, որտեղ բանակցություններ էր վարել իր թուրք պաշտոնակցի հետ:

XS
SM
MD
LG