Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը «հերթական ապատեղեկատվություն» է որակում ադրբեջանական կողմի պնդումները, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն անցած օրերին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում:
Բաքվի հաղորդումը հերքել է նաև Արցախի Պաշտպանության բանակը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե երեկ ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են 19 անգամ, «որից 16-ը՝ հայ - ադրբեջանական պետական սահմանին՝ Քելբաջարի եւ Լաչինի ուղղությամբ», 3-ը՝ «հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները»: