Մատչելիության հղումներ

«Թող աշխարհն իմանա, որ ՄԱԳԱՏԷ-ն մնում է Զապորոժիեում». Գրոսսի


Ուկրաինա - ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին զրուցում է լրագրողների հետ, Զապորոժիե, 1-ը սեպտեմբերի, 2022թ.
Ուկրաինա - ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին զրուցում է լրագրողների հետ, Զապորոժիե, 1-ը սեպտեմբերի, 2022թ.

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խմբի որոշ անդամներ առաջիկա մի քանի օրերին կմնան Զապորոժիեի ատոմակայանում, այցելությունից հետո ասել է գործակալության ղեկավարը:

«Թող աշխարհն իմանա, որ ՄԱԳԱՏԷ-ն մնում է Զապորոժիեում», - հայտարարում է Ռաֆայել Գրոսսին ռուսական "РИА Новости" լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում, հավելելով՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք վերադառնալուց հետո կտրամադրեն իրավիճակի անաչառ, չեզոք և տեխնիկապես հիմնավոր գնահատական:

Ըստ Գրոսսիի՝ ակնհայտ է, որ ատոմակայանի «ֆիզիկական ամբողջականությունը» «մի քանի անգամ խախտվել է»: Թեև շարունակում է անհանգստանալ ԱԷԿ-ի համար, սակայն, նշել է ՄԱԳԱՏէ-ի ղեկավարը, իրավիճակն այժմ «ավելի կանխատեսելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG