Ադրբեջանական բանակը ցանկացած պահի պատրաստ է կանխել Լաչինում ցանկացած սադրանք, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Անար Էյվազլին։
Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների բոլոր դիրքերը քաղաքի տարածքից դուրս են բերվել, այժմ Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները տեղում ճշգրտում են իրենց դիրքերը։
«Ներկայումս ադրբեջանական բանակի ստորաբաժանումները այդ հատվածներում [Բերձոր քաղաքում, Աղավնո և Սուս գյուղերում] իրականացնում են դիրքերի ճշգրտման գործընթացը», - ասել է ադրբեջանական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։