Իրանի ավելի քան 1000 քաղաքացի և քաղաքացիական ակտիվիստ հայտարարություն է ստորագրել՝ բողոքելով «իրանցի կանանց նկատմամբ չորս տասնամյակ շարունակվող ճնշումների դեմ»։
Ստորագրահավաքի պատճառը գլխաշորի պարտադրանքի դեմ բողոքող 28-այա կնոջ ձերբակալությունն ու խոշտանգումներն են, հայտնում են դրա նախաձեռնողները։ Նամակում ասվում է, որ գրող, նկարիչ Սեպիդեհ Ռաշնոն ձերբակալվել է հունիսի 15-ին` այն բանից հետո, երբ տարածվել է տեսանյութ, որտեղ նա վիճում է ավտոբուսում գլխաշոր կրելու կանոնների պահպանմանը հետևող կնոջ հետ։
Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո առանց գլխաշորի փողոցում հայտնված կնոջը սպառնում է 10 օրից մինչև 2 ամսվա ազատազրկում։