Մատչելիության հղումներ

Թուրքիան Հունաստանին մեղադրում է իր F-16-երին ռուսական S-300-ով հետևելու մեջ


Թուրքական ռազմական օդանավեր, արխիվ
Թուրքական ռազմական օդանավեր, արխիվ

Թուրքիան մեղադրել է ՆԱՏՕ-ում դաշնակից Հունաստանին ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ օգտագործելու մեջ, որով Միջերկրական ծովի վրա միջազգային օդային տարածքում թուրքական ինքնաթիռներին է հետապնդում:

Թուրքիայի պաշտպանության նախարարն այսօր ասել է, որ նման դեպք տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ Կրետե կղզում հունական S-300 (C-300) հրթիռային համակարգը հետևել է Հռոդոսի մերձակայքում մոտ 3 կմ բարձրության վրա թռչող թուրքական F-16 ինքնաթիռներին: Թուրք պաշտոնյաները նշել են, որ սա ՆԱՏՕ-ի կանոններով համարվում է թշնամական գործողություն:

Հունաստանի պաշտպանության նախարարությունն անմիջապես չի արձագանքել, սակայն հունական պետական Ert հեռուստատեսությունը մեջբերել է նախարարության անանուն աղբյուրին, որը հերքել է այդ մեղադրանքները:

Թեև երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, Թուրքիան և Հունաստանն ունեն երկարամյա ծովային, օդային վեճեր, որոնք անգամ գրեթե հանգեցրել են ռազմական կոնֆլիկտի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG