Արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները անտեսել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կառավարության հրավերը:
«Մենք դա ընկալում ենք որպես անհարգալից վերաբերմունք մեր տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Շուշիում կայացած համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Հաջիևը՝ ընդգծելով՝ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, 30 տարի չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։