Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը օգոստոսի 26-ին Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Ասրյանն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում արձանագրված զարգացումները և այս պահին տիրող իրադրությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին:

:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG