Մատչելիության հղումներ

Ուկրաինան նշում է Անկախության տոնը. լրացավ Ռուսաստանի ներխուժման կես տարին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 24-ը օգոստոսի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 24-ը օգոստոսի, 2022թ.

Այսօր լրանում է Ուկրաինա ռուսական ներխուժման արդեն կես տարին։ Փետրվարի 24-ից անցած 182 օրերին շարունակվող մարտերի հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, միլիոնավորները տեղահան են եղել։ Ռուսաստանն այս ընթացքում գրավել է երկրի տարածքի շուրջ 20 տոկոսը։

Ուկրաինական կողմը հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 9 հազար ուկրաինացի զինծառայող։ Ռուսական կողմը չի հայտնում իր կորուստների մասին; Մինչդեռ, ըստ ԱՄՆ հետախուզության, այսպես կոչված «հատուկ գործողության» ընթացքում 15 հազար ռուսաստանցի զինվոր է զոհվել։

Այսօր Ուկրաինայում նշում են Խորհրդային Միությունից անկախանալու 31-րդ տարին։ Ռուսական հավանական հարվածների նախազգուշացումների ֆոնին մայրաքաղաք Կիևում արգելվել են հանրային միջոցառումները։


Անկախության տոնին նվիրված տեսաուղերձում Վլադիմիր Զելենսկին վերստին հայտարարել է, որ ուկրաինական բանակը վերականգնելու է երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ազատագրելու է Արևելյան Դոնբասն ու Ղրիմը։

«Ի՞նչ է մեզ համար պատերազմի ավարտը։ Մենք նախկինում ասում էինք՝ խաղաղություն, հիմա մենք ասում ենք՝ հաղթանակ», - տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG