Մատչելիության հղումներ

Բուլղարիայի ժամանակավոր կառավարությունը մտադիր է բանակցություններ սկսել «Գազպրոմի» հետ


Բուլղարիայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ռոսեն Խրիստովը, 22-ը օգոստոսի, 2022թ.
Բուլղարիայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ռոսեն Խրիստովը, 22-ը օգոստոսի, 2022թ.

Բուլղարիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է «Գազպոմի» հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ վերականգնելու համար ռուսական ընկերության գազամատակարարումը Բուլղարիա:

Երկուշաբթի կայացած ասուլիսում Բուլղարիայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ռոսեն Խրիստովը նշել է, որ արդյունաբերության և ջեռուցման ընկերությունների գազի պահանջարկը կառավարությանը ստիպում են բանակցություններ սկսել «Գազպրոմի» հետ, ինչը նա համարել է «անխուսափելի»։ Խրիստովը բանակցություններ սկսելու որևէ ամսաթիվ չի նշել, սակայն ասել է, որ այն հեռախոսով կամ էլ․փոստով չի լինի։

Էներգետիկայի նախարարը նշել է, որ ամերիկյան ընկերության կողմից մատակարարվող հեղուկ գազի գինը բեռնաթափման ծախսերի պատճառով թանկ է նստում, իսկ «Գազպրոմի» գինը շատ ավելի էժան է։ Բայց նա գների հետ կապված որևէ թիվ չի նշել։

«Գազպրոմի» հետ Բուլղարիայի կառավարության պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի վերջին, սակայն անցած ապրիլից «Գազպրոմը» դադարեցրեց գազամատակարարումը, երբ Բուլղարիայի նախկին կառավարությունը հրաժարվեց ռուբլիով վճարել գազի դիմաց։

Օգոստոսի 1-ից նշանակված Բուլղարիայի ժամանակավոր կառավարությունը սկսել է վերանայել նախորդ կոալիցիոն կառավարության բարեփոխումների գործարքները։

Բուլղարիայում այդ քայլերը միանշանակ չեն ընդունում։ Մարդիկ դուրս են գալիս փողոցներ՝ պահանջելով շարունակել Ռուսաստանի գազից անկախանալու ճանապարհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG