Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները նորից հարվածել են Անտոնովսկի կամրջին


Դնեպր գետի վրայով կառուցված Անտոնովսկի կամուրջը, արխիվ, Խերսոն:
Դնեպր գետի վրայով կառուցված Անտոնովսկի կամուրջը, արխիվ, Խերսոն:

Ուկրաինական ուժերը հերթական անգամ հարվածել են Դնեպրի վրայով կառուցված Անտոնովսկի կամրջին, որով իրականացվում է Խերսոնում գտնվող ռուսական ուժերի մատակարարումը:

Ուկրաինայի բանակը հարվածը հասցրել է HIMARS տեսակի ամերիկյան համակարգի հրթիռներով՝ այն պահին, երբ մասնագետները զբաղված են եղել նախորդ հարվածներից տուժած կամուրջը նորոգելու աշխատանքով:

Զոհեր չկան, բայց տուժել են նորոգման աշխատանքը կատարող առնվազն 15 քաղաքացիական անձինք:

«Դնեպրով բնակիչների փոխադրումն իրականացնող աշխատողների և ուղևորների շրջանում տուժածներ չկան»,- ռուսական մամուլին ասել է տեղական վարչակազմի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Անտոնովսկի կամուրջը վեց անգամ հարվածների է ենթարկվել հուլիսին և արդեն երեք անգամ՝ օգոստոսին:

XS
SM
MD
LG