Բելառուսում սկսվել է հայտնի բլոգեր Անդրեյ Բելյավսկու դատավարությունը, ով մեղադրվում է նախագահ Ակեքսանդր Լուկաշենկոյին վիրավորելու համար։
45-ամյա ակտիվիստը ձերբակալվել էր ապրիլին, նա սոցիալական ցանցերում հաղորդում էր վարում՝ «Ես հարց ունեմ» խորագրով, որի ընթացքում սոցիալական, տնտեսական ու քաղաքական հարցեր էր քննարկում։
Ազատազրկումից հետո իրավապահները իրենց վերահսկողության տալ են վերցրել բլոգերի Tik-Tok-յան էջը։
Վերջինիս դեմ դատն այսօր անցնում է փակ դռների հետևում, հաղորդում է «Ազատության» բելառուսական ծառայությունը։