Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան այսօր համատեղ զորավարժություններ են սկսել, որոնք ամենախոշորն են վերջին տարիների մեջ։ Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 1-ը՝ օդուժի, ռազմանավերի, տանկերի ու տասնյակ հազարավոր զինվորների մասնակցությամբ։
Վաշինգտոնն ու Սեուլը պնդում են, թե համատեղ վարժանքները զուտ պաշտպանական նպատակ ունեն, մինչդեռ Փհենյանը դրանք որակում է որպես «ներխուժման փորձի նախապատրաստում», և սպառնում է՛լ ավելի հզորացնել իր միջուկային հնարավորությունները։