Մատչելիության հղումներ

Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանը տրանսպորտային տարանցումները դյուրացնելու հուշագիր են ստորագրել


Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը, արխիվ
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը, արխիվ

Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանն այսօր հուշագիր են ստորագրել տրանսպորտային տարանցումները առավել դյուրին դարձնելու վերաբերյալ, հաղորդում է Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ռուսական կողմը բանակցություններում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։

«Այս փաստաթուղթը կնպաստի, որ անդամ երկրների միջև մաքսային գործընթացները լինեն ավելի արագ ու դյուրին», - հաղորդել է Ռուսաստանի դեսպանատունն առանց հավելյալ մանրամասների։

Այս պահի դրությամբ Իրանից դեպի Ռուսաստան գնացող ցամաքային կապն անցնում է Ադրբեջանի տարածքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG