Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանակից Մարդինում անցած շաբաթավերջին տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվը հասել է 20-ի, մոտ երեք տասնյակ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Առողջապահության նախարարի խոսքով՝ վիրավորներից 8-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Ըստ ականատեսների, բեռնատարը մխրճվել էր բազմության մեջ` արգելակների խափանման պատճառով:
Նույն օրը խոշոր վթար էր տեղի ունեցել նաև հարավային Գազիանթեփի (Այնթափ) շրջանում, 16 մարդ մահացել է, 22-ը՝ վիրավորվել: