Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պատերազմի հետևանքով ներքին համախառն արդյունքը կնվազի 35-40 տոկոսով


Հրթիռակոծության հետևանքը, արխիվ, Խարկով, Ուկրաինա:
Հրթիռակոծության հետևանքը, արխիվ, Խարկով, Ուկրաինա:

Ուկրաինայի ներքին համախառն արդյունքը մինչև տարեվերջ կնվազի 35-40 տոկոսով: Այդ մասին, ըստ Ukrinform պետական լրատվական գործակալության, ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն: Կրճատման պատճառը փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմն է:

Սվիրիդենկոն հավաստիացրել է, որ պետությունը ձեռնարկություններին օգնելու ծրագրեր է կազմել:

Ուկրաինայում իրականացվում է արտադրությունը դեպի արևմտյան շրջաններ տեղափոխելու լայնածավալ ծրագիրը: Մոտ 700 ընկերություններ արդեն հաստատվել են արևմտյան շրջաններում:

Հուլիսի վերջին Ուկրաինայի Կենտրոնական բանկը հրապարակել է կանխատեսում, որի համաձայն, տարեվերջին սղաճը երկրում կհասնի 31 տոկոսի, իսկ ներքին համախառն արդյունքը կնվազի մեկ երրորդով:

Անցյալ տարի Ուկրաինայի ներքին համախառն արդյունքն ավելացել է 3.2 տոկոսով և կազմել այդ երկրի համար ռեկորդային գրեթե 200 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG