Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ղազախստանը ՀԱՊԿ շրջանակներում համատեղ զորավարժություններ կանցկացնեն


Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը, արխիվ:
Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը, արխիվ:

Այսօր Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել են, որ երկու երկրները ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում ապագայում կանցկացնեն համատեղ զորավարժություններ:

«Մենք հոկտեմբերին տոնելու ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նախատեսում ենք տարբեր ծրագրեր: Մեր նախարարությունները, դեպարտամենտները, միջկառավարական հանձնաժողովները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները շատ ակտիվ աշխատում են տարբեր միջոցառումներ նախապատրաստելու, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում համատեղ զորավարժություններ անցկացնելու համար»,- ասել է Պուտինը:

«Ընդհանուր առմամբ մենք միանգամայն բավարարված ենք մեր համագործակցության զարգացման ընթացքով, այդ առումով ես ձեզ հետ համաձայն եմ: Մենք ունենք ընդհանուր սահման, ամենաերկարն աշխարհում, ի դեպ, այն ամբողջությամբ սահմանազատված է: Ուստի, չկա և ոչ մի հանգամանք, որը թույլ կտար ինչ-ինչ բացասական կանխատեսում անել մեր ապագա համագործակցության վերաբերյալ»,- ասել է Տոկաևը:

Հունիսին Ղազախստանում զինվորականների մակարդակով տեղի են ունեցել բանակցություններ «Որոնում-2022», «Էշելոն-2022» և «Փոխգործություն-2022» կոդային անուններով զորավարժություններ անցկացնելու հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG