Մատչելիության հղումներ

Զապորոժիեում քաղաքացիական պաշտպանության վարժանք են անցկացրել ԱԷԿ-ի հրետակոծումից հետո


Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ, 4 օգոստոսի, 2022թ.
Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ, 4 օգոստոսի, 2022թ.

Ուկրաինայում Զապորոժիեի իշխանությունները քաղաքացիական պաշտպանության վարժանքներ են անցկացրել այն բանից հետո, երբ ատոմակայանը մի քանի անգամ հրետակոծվել է:

Այդ ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում: Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում մարտական գործողություններ վարելու համար:

Կայանը գտնվում է ռուսական զորքի հսկողության տակ, սակայն աշխատողներն ուկրաինացիներ են: Ռուսները գրավել են Զապորոժիեի շրջանի զգալի մասը, բայց բուն Զապորոժիե քաղաքն ուկրաինացիների ձեռքում է:

«Իհարկե, մենք շատ ենք մտահոգված, օգոստոսի 5-ից, երբ ռուսները սկսեցին հրետակոծությունը, իրավիճակը կտրուկ փոխվեց։ Մենք հարցը քննարկում ենք նաև մեր օտարերկրացի գործընկերների հետ»,- ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն:

Նա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել չեզոք դիրքից վերլուծել ԱԷԿ-ի անվտանգության հարցում ստեղծված կացությունը:

Մասնագետները նախազգուշացնում են, որ կայանի միտումնավոր կամ պատահական հրետակոծությունը կարող է հանգեցնել ծանրագույն միջուկային աղետի:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, թե պատրաստ է իր մասնագետների թիմով մեկնել Զապորոժիե:

XS
SM
MD
LG