Մատչելիության հղումներ

Պեկինը մտահոգություն է հայտնում ԱՄՆ-ի և դաշնակիցների զորավարժությունների առնչությամբ


Չինաստանը այսօր մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի անցած շաբաթ կայացած համատեղ զորավարժությունների կապակցությամբ, հայտարարելով, թե դրանք բացասական ազդեցություն են թողել Կորեական թերակղզու վրա։

Պենտագոնը հայտնել է, որ օգոստոսի 8-14-ը երեք երկրների ռազմածովային ուժերը Հավայի կղզի նահանգի մոտ զորավարժություններ են անցկացրել, որն ուղղված էր Հյուսիսային Կորեայի մարտահրավերներին դիմակայելու եռակողմ հետագա համագործակցությանը։

Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վան Վենբինը այսօր ասել է, որ «Կորեկան թերակղզում խաղաղությանը և կայունությանը աջակցելը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին»։

«Բոլոր կողմերը պետք է բարի կամք ցուցաբերեն և միմյանց ընդառաջ գնան»,- նշել է նա։

Բայց Չինաստանը երեկ նոր զորավարժություններ սկսեց Թայվանի նեղուցում, երբ ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ այցելեցին Թայվան:

Սեփական զորավարժությունների կապակցությամբ Չիանաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե «Չինաստանը ուժեղ միջոցներ է ձեռնարկել ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչը կզգան Թայվանի անկախության անջատողական ուժերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG