Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը այսօր կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների գործունեությունը, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը ավելի ուշ հայտնեց, որ Պապիկյան-Շոյգու հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից էր լարվել։ Հայկական կողմը երկու զոհ ունեցավ: