Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ն աշխատում է «տարածքին ծանոթ համասեփականատերերից մեկի հետ», Կադաստրի կոմիտեից էլ «հատակագծեր է ուզել»


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, տեղեկացրեց, որ հանդիպել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերից մեկ հետ։

Փամբուխչյանը հանդիպումից մարմանասներ չփոխանցեց, փոխարենը տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտեից են հատակագծեր պահանջել՝ նկուղային հարկերում ավելի մանրակրկիտ զննում անցկացնելու համար։

«Եթե նկուղային հարկերում կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաև այդ հատակագծերը, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի մանրակրկիտ զննում անցկացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ հավելելով, որ աշխատում են համասեփականատերերից մեկի հետ, ով ծանոթ է տարածքին։

Առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից առնվազն 16 մարդ է զոհվել, 14-ի ինքնությունն արդեն պարզվել է։ 8 մարդ համարվում է անհետ կորած, 62 տուժածներից 7-ը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։

Դեպքի առնչությամբ առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ Քննչական կոմիտեն փոխանցում է, որ արդեն հարցաքննվել է մեկ տասնյակից ավելի մարդ։

XS
SM
MD
LG