Մատչելիության հղումներ

Հատվածում, որտեղ ըստ լուրերի՝ ձայն է լսվել, որոնումներ են իրականացվում. նախարար (լրացված)


Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի փլատակների տակից ձայն է լսվել, այժմ փրկարարներն աշխատանքներ են իրականացնում, «Ազատությանը» տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։

Սուրմալուի տարածքում րոպեներ առաջ բավականին լարված իրավիճակ էր, տեղեկություններ էին շրջանառվում, որ անձ է հայտնաբերվել ողջ վիճակում, սակայն պաշտոնապես չէր հաստատվել։

«Ներկա պահին չենք հաստատում այդ տեղեկությունը։ Մենք հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ, այդ թվում՝ օգտագործում ենք հատուկ տեխնիկա, այսինքն՝ տեսախցիկներ», - լրագրողներին ավելի ուշ հայտնեց նախարար Արմեն Փամբուխչյանը։

XS
SM
MD
LG