Մատչելիության հղումներ

Զասը, Ֆրանսիայի և Իրանի դեսպանությունները ցավակցել են պայթյունի կապակցությամբ


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող աշխատանք՝ անհետ կորածների հայտնաբերման և արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ», - ասված է նրա հեռագրի մեջ:

Հայաստանում Ֆրանսիայի, Իրանի դեսպանությունները ևս իրենց ցավակցությունն են հայտնել պայթյունի կապակցությամբ:

Պաշտոնական Երևանին ցակակցել են Վրաստանի, Ռուսաստանի արտգործնախարարությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Չինաստանի դեսպանությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցական հեռագիրն է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի ժողովրդին ցավակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG