Մատչելիության հղումներ

Պուտինը ցավակցել է Փաշինյանին՝ Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կիրակի օրը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ։

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ զոհերի հարազատներին փոխանցել կարեկցանքի և զորակցության իմ անկեղծ խոսքերն, ինչպես նաև արագ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին», - Կրեմլի փոխանցմամբ, նշված է Պուտինի ուղերձում։

Երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է, 61-ը՝ վիրավորվել, 15 մարդ համարվում է անհետ կորած։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

XS
SM
MD
LG