Մատչելիության հղումներ

Մոսկվան նախատեսում է մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ շփումներ


Մոսկվան նախատեսում է մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ շփումներ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաներով, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նաչաևը` պատասխանելով Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Նախատեսվում է մինչև օգոստոսի վերջ եռակողմ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել», - ասել է նա` այլ մանրամասներ չհայտնելով:

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 22 -ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում, այն ժամանակ հայտարարվել էր, որ առաջնորդները այս ձևաչափով կրկին կհանդիպեն հուլիսին կամ օգոստոսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG