Այսօր առավոտյան Մոսկվայում խուզարկվել է Ռուսաստանի Առաջին ալիքի նախկին խմբագիր, մարտ ամսին ուղիղ եթերում հակապատերազմական բողոքի ակցիա իրականացրած Մարինա Օվսյաննիկովայի բնակարանը։
Նրա փաստաբան Դմիտրի Զախվատովը նշել է, որ խուզարկությունն իրականացրել են անվտանգության մարմինները։
Փաստաբանի խոսքով՝ Օվսյաննիկովայի դեմ քրեական գործ է հարուցվել «ռուսական բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու» հոդվածով։