Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վավերացրեց Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին


Բայդենը ստորագրում է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վավերացնող փաստաթղթերը, 9-ը օգոստոսի, 2022թ․
Բայդենը ստորագրում է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վավերացնող փաստաթղթերը, 9-ը օգոստոսի, 2022թ․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վավերացնող փաստաթղթերը։

Ստորագրման արարողությունը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։

«Այս քայլն ավելի ապահով կդարձնի Եվրոպան և ամբողջ աշխարհը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ Սենատն անցած շաբաթ էր վավերացրել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։

Ամիսներ տևած բանակցություններից հետո Ֆինլանդիան ու Շվեդիան հուլիսի 5-ին վերջապես ստորագրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները: Արարողությունը տեղի ունեցավ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկու երկրների արտգործնախարարների և դաշինքի անդամ 30 երկրների դեսպանների մասնակցությամբ։ Այժմ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն նրանց անդամակությունը։ Այս գործընթացը կարող է մինչև մեկ տարի տևել։ Եվ միայն դրանից հետո Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն, և նրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։

Ռազմական դաշինքին միանալու համաձայնության դիմաց Անկարան մի շարք պահանջներ է ներկայացրել երկու երկրներին՝ շեշտելով՝ թուրքական մեջլիսում նրանց անդամակցությունը կվավերացվի միայն Անկարայի պահանջների լիարժեք կատարման դեպքում:

XS
SM
MD
LG