Մատչելիության հղումներ

ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը՝ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկրորդ տեղը զբաղեցրեց 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում՝ դառնալով արծաթե մեդալակիր։

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող մրցաշարի վերջին`11-րդ տուրում, Հայաստանի հավաքականը հաղթեց Իսպանիայի ընտրանուն՝ 2,5:1,5 հաշվով:

Միաժամանակ ընթացող Ուզբեկստան-Նիդերլանդներ մրցախաղում հաղթեցին ուզբեկները (2,5-1,5)՝ դառնալով Օլիմպիադայի չեմպիոն:

Երրորդ հորիզոնականում է Հնդկաստանի երկրորդ թիմը։

Այս մրցաշարում Արման Փաշիկյանի գլխավորած հավաքականը տոնեց 9 հաղթանակ՝ առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի, Իսպանիայի նկատմամբ, ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի, պարտություն էր գրանցվել միայն մրցաշարի առաջատար Ուզբեկստանի հետ խաղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG