Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության


Հայաստանի Զինված ուժերի մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ըստ նախարարության, զինծառայողները Ռազմական ոստիկանության բաժիններ են տեղափոխվել Պաշտպանության նախարարության հրամանը խախտելով սմարթ հեռախոսներ օգտագործելու, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ համացանց ներբեռնելու համար։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության», - ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG