Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին երկուշաբթի օրը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Բանակցությունների ընթացքում նրանք լուրջ անհանգստություն են հայտնել Թայվանի շուրջ Չինաստանի կողմից իրականացվող լայնածավալ հրթիռային զորավարժությունների կապակցությամբ, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։
Կողմերը նաև ընդգծել են Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածության աստիճանը նվազեցնելու անհրաժեշտությունը։
Օգոստոսի 4-ին Չինաստանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել: Դրանք պետք է ավարտվեին օգոստոսի 7-ի կեսօրին, սակայն, ՉԺՀ պաշտպանության նախարարության տեղեկություններով, դրանք կտևեն առնվազն ևս մեկ օր։
Զորավարժությունները սկսվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցի հաջորդ օրը։