Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 8-9-ը կայցելի Թուրքիա, կիրակի օրը հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Բայրամովը մասնակցելու է դեսպանների 13-րդ համաժողովին։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ դեսպանների 13-րդ համաժողովը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 6-ից 12-ը։
Համաժողովի ծրագրի շրջանակներում մասնակից դեսպաններին կընդունեն Թուրքիայի նախագահը և խորհրդարանի նախագահը: